Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը կներկայացնի «Ծառուկյան» դաշինքով առաջադրված թեկնածուների դրամական միջոցները, անշարժ եւ շարժական գույքը: Մատանիների տիրակալը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, հայտարարագրել է 12 հատ ավտոմեքենա, 6 հատ շենք եւ շինություն, 9 հատ հողամաս՝ Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում: Գագիկ Ծառուկյանը հայտարարագրել է նաեւ իր տան ննջարանների, խոհանոցի, ճաշասենյակի կահույքը, վարագույրները …