Beeline-ը և ՀԳՀՄ ամփոփեցին «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացում» ծրագրի արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը և ՀԳՀՄ ամփոփեցին «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացում» ծրագրի արդյունքները՝ կլոր սեղան քննարկումների շրջանակում: Քննարկումներին մասնակցում էին Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը, ծրագրին մասնակից դպրոցների տնօրենները, համապատասխան ուսուցում ստացած ուսուցիչները և աշակերտները:

Քննարկման ընթացքում ամփոփվեցին «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացում» ծրագրի արդյունքները ոլորտի մասնագետների և դպրոցների կողմից: Ծրագիրն իրականացվում է Beeline-ի «Make your mark» գլոբալ ռազմավարության շրջանակում և նպատակ ունի զարգացնել ձեռնարկատիրական գիտելիքների ուսուցումը և ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացումը հայ դպրոցականների շրջանում: Ծրագրի շրջանակներում 30 ուսուցիչներ անցել են համապատասխան  վերապատրաստում «Տեխնոլոգիա» դասի համար, իսկ ավելի քան 300 աշակերտ ուսուցման արդյունքում ինքնուրույն մշակել են ծրագրեր:

«Beeline-ը Հայաստանում իրակացնում է բազմաթիվ ծրագրեր «Թող քո հետք»-ը գլոբալ ռազմավարության շրջանակում։ «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացում» ծրագիրը հնարավորություն ընձեռեց դպրոցականներին գործնականում ձեռք բերել այնպիսի գիտելիքներ և հմտություններ, որոնք, օգտակար կլինեն իրենց կարիերայի պլանավորման, ինչպես նաև ապագայում բիզնեսի վարման և զարգացման գործընթացում», – նշեց Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Շատ ողջունելի է, որ Beeline-ի աջակցությամբ իրականացվում է Ձեռնարկատիրական կրթություն, որը խթանում է երեխաների ձեռնարկատիրական մտածելակերպը և կարիերայի ճիշտ պլանավորումը: Այս ծրագրի մեկնարկով մենք փորձեցինք համատեղ ուժերով միջնակարգ դպրոցում երիտասարդության շրջանում ձևավորել ձեռնարկատիրության մշակույթ և որպես առաջնային օղակ՝ կրթության և կարերիայի պլանավորումը երկու կարևոր բնագավառներում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինժիներինգ, որի շնորհիվ երիտասարդները կկարողանան դառնալ ավելի մրցունակ` ճիշտ պլանավորելով իրենց ապագան և կարիերան», – նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում Երևանի Խորենացու անվան թիվ 143 միջնակարգ դպրոցում տեղադրվել է ուսումնական ստենդ «Խամաճիկ» սարքը, իսկ Գյումրու Վահան Թեքեյանի անվան թիվ 2 ավագ դպրոցում «Տեխնոլոգիա» դասի համար տեղադրվել է հատուկ սարք, որը հնարավորություն է տալիս օգտագործել արևային էներգիան տարբեր նպատակներով՝ մասնավորապես ջուրը տաքացնելու: Ուսուցման գործընթացի ժամանակ կիրառվում է եվրոպական աշակերտության և ձեռնարկատիրական մշակույթի ձևավորման գերմանական փորձը:




Լրահոս