Հայաստանում վերջին շրջանում մի քանի ապրանքատեսակների գնաճ է գրանցվել, եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի՝ ապրիլի 3-ին՝ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տված խորհուրդը, հնարավոր է, չօգնի: «Եթե տեսնում ենք, որ որոշ ապրանքների գներ բարձրանում են, օրինակ` ոսպինն ու հնդկաձավարինը, ապա, որպես սպառողներ, մենք կարող ենք ընտրել դրանց այլ փոխարինիչները, որոնք առկա …