Սամվել Բալասանյանի թիկնապահները ծեծե՞լ են ավագանու անդամին. aravot.am (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Aravot.am-ը գրում է. այսօր Գյումրու ավագանու հերթական նիստն էր, որը, սակայն, նշանակված ժամից մեկ ժամ ուշացումով սկսվեց, իսկ պատճառն այն էր, որ, ավագանու անդամների մեծ մասը չէր բարեհաճել ներկայանալ ու քվորում չէր ապահովվում:

Որքան էլ պարոն Բալասանյանը բացատրություն տվեց, որ ամառային արձակուրդների են գնացել ավագանու անդամները ու խնդրեց չդարձնել քննարկումների թեմա, ավագանու նիստից հետո լրագրողները քաղաքապետից հետաքրքրվեցին, թե ճի՞շտ է, որ ավագանու անդամները բոյկոտել են նիստը, իսկ պատճառն այն է, որ Սամվել Բալասանյանի թիկնապահները ավագանու անդամներից մեկին` Վահան Հունանյանին օրերս չեն թույլատրել բարձրանալ վերև, վիճաբանել են նրա հետ ու ծեծել են: Իսկ պատճառը եղել է ավագանու անդամի սպորտային հագուստով ներկայանալը: Ի դեպ, նման մի տեղեկությունն էլ հրապարակվել էր մեր նյութերից մեկի մեկնաբանությունների տակ, որտեղ ընթերցողը պնդում էր, որ ծեծել են ավագանու տվյալ անդամին: Ի պատասխան այս հարցի , Գյումրու քաղաքապետն ասաց. «Էդպիսի հարց, ես ուղղակիորեն չէի պատկերացնի, որ հնչի, հնարավո՞ր է, որ մեր թիկնապահները ավագանու անդամների հետ վեճի մտնեն, ես թիկնապահ չունեմ, մեր շենքը հսկում է միլիցիան, միլիցիոներներին կարող եք հարցնել,եղե՞լ է նման դեպք, չգիտեմ եղե՞լ է նման դեպք: Ես օրինակ, ճիշտն ասած, առաջին անգամն եմ լսում, ճիշտն ասած չեմ կարող ձեր հարցին պատասխանել»:

Լրագրողները հետաքրքրվեցին` եթե թիկնապահ չունեք, ովքե՞ր են այն տղաները, որ միշտ ուղեկցում են ձեզ, այս պահին էլ նիստերի դահլիճն են հսկում: Սամվել Բալասանյանը, ընկնելով անհամար վիճակի մեջ, ասաց, որ նրանք իր օգնականներն են, նրանց մեջ կան նաև այլ ստրուկտուրաներում աշխատող երիտասարդներ, նրանց թիկնապահ անվանելը սխալ է, քանի որ թիկնապահն զինված պետք է լինի, և իր պատկերացումը թիկնապահի մասին տարբերվում է լրագրողների պատկերացումներից:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութը` aravot.am-ի




Լրահոս