Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով կազմակերպված միջոցառումների անցկացմամբ պայմանավորված՝ ապրիլի 22-ին Երեւանում որոշակի ժամանակահատվածներով կդադարեցվի տրանսպորտի երթեւեկությունը մի շարք հատվածներում: Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ երթեւեկությունը կդադարեցվի, մասնավորապես, հետեւյալ հատվածներում.
ժամը 15:00 – 19:00
Հանրապետության հրապարակում
ժամը 17:30 – 19:30
Մաշտոցի պողոտայի՝ Ամիրյան փողոցից մինչեւ Իսահակյան փողոցն ընկած հատվածում
ժամը 17:00 – 21:00
Շահումյան հրապարակում
ժամը 17:00 – 22:00
Սայաթ Նովայի պողոտայի՝ Մաշտոցի պողոտայից մինչեւ Տերյան փողոցն ընկած հատվածում
Տերյան փողոցի՝ Սայաթ Նովայի պողոտայից մինչեւ Թումանյան փողոցն ընկած հատվածում
Թումանյան փողոցի՝ Աբովյան փողոցից մինչեւ Մաշտոցի պողոտա ընկած հատվածում
Հյուսիսային պողոտայում
ժամը 22:00 – 24:00
Մաշտոցի պողոտայի՝ Մոսկովյան փողոցից մինչեւ Կորյունի փողոցն ընկած հատվածում
Նշված ժամերին տրանսպորտային միջոցների՝ այդ թվում նաեւ հասարակական տրանսպորտի երթեւեկությունը կկազմակերպվի հարակից փողոցներով։
Պատճառած անհարմարության համար, քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը։