դեպքի վայրից հեռացել է՝ բախումից խուսափելու համար (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր, ապրիլի 20-ին, ժամը 14-ի սահմաններում Երևանի Թբիլիսյան խճուղու վրա, Կոկա կոլաե ընկերություն տանող ճանապարհի խաչմերուկում Մերսեդես մակնիշի S  դասի 01 VS 015 համարանիշի մեքենան բախվել է էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մերսեդեսի վարորդը՝ 34–ամյա Արման Ղևոնդյանը վթարի վայրից 1-03 Շտապօգնության ծառայության կողմից տեղափոխվել է հիվանդանոց։ Մերսեդեսի հարվածի հետևանքով էլեկտրասյունը պոկվել է՝ կտրելով նաև էլեկտրալարերը։Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ Մերսեդեսը մեծ արագությամբ սլանալուց է եղել, և նրա առջև է դուրս եկել Դեյումակնիշի Լ 0813 համարանիշի տաքսի ավտոմեքենան և բախումից խուսափելու նպատակով փորձել է “փախցնել” մեքենան և բախվել է էլեկտրասյանը։
Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Տեղում են նաև ԱՊՊԱ գործակալության ներկայացուցիչները։
 Հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են նաև, որ տաքսու վարորդը վթարի վայրից հեռացել է, քանի որ Մերսեդես–ի համար ժամանած անձինք փորձել են հարձակվել նրա վրա։
Պետք է դեպքի վայր ժամանի նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների վարչության քննության բաժնի քննիչը, որից հետո կպարզվի տաքսու վարորդի ինքնությունը։




Լրահոս