24–ամյա Էվելինան վրաերթի է ենթարկել ԱԱԾ -ի աշխատակիցներին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ, ապրիլի 19-ին Ոստիկանության քննչական գլխավոր վարչության (ՔԳՎ) Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների (ՃՏՀ) քննության բաժնի և ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են երեք օր առաջ Նալբանդյան 104 շենքի դիմաց 3 քաղաքացու վրաերթ կատարած վարորդին։ Ինչպես armlur.am –ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 16-ին, ժամը 13.50-ի սահմաններում Տոյոտա Պրադո մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նալբանդյան 104 (Ազգային անվտանգության ծառայության) շենքի դիմաց վրաերթի է ենթարկել ԱԱԾ քննչական վարչության քննիչներ՝ կապիտան, Երևանի Բագրատունյաց փողոցի բնակիչ 29-ամյա Սամվել Տավարացյանին, Էջմիածնի բնակիչ, կապիտան, 28–ամյա Կարեն Հովհաննիսյանին և Երևանի, Կորյունի 11 շենքի բնակիչ ավագ–լեյտենանտ 24-ամյա Վլադիմիր Հարությունյանին։ Վրաերթից հետո Տոյոտա Պրադոյի վարորդը, վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական, լքել էր դեպքի վայրը։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում Ոստիկանույթունը պարզում է, որ նշված “Տոյոտա Պրադոն” եղել է 531 ԼԼ 11 համարանիշներով, որը պատկանում է “Կոմսար” ՍՊԸ–ին, և վրաերթը կատարել է Շենգավիթ բժշկական կենտրոնի ադմինիստրատոր 24-ամյա Էվելինա Մանվելյանը։ Գ. Շամշյանը հայտնում է, որ վրաերթի ենթարկված ԱԱԾ քննիչների կյանքին վտանգ չի սպառնում:




Լրահոս