Կոստան` օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չելսի»-ի իսպանացի նորեկ Դիեգո Կոստան օգոստոս ամսվա տվյալներով ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ: Երեք խաղերում Կոստան դարձել էր չորս գոլի հեղինակ և գլխավորել Անգլիայի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի հարձակվողի համար անգլիական ակումբն այս ամառ Մադրիդի «Ատլետիկո»-ին վճարել է 39 մլն եվրո:

Նախորդ ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել 35-ամյա Գարի Մոնկը, ով գլխավորում է «Սուոնսի»-ն: Նրա գլխավորությամբ անգլիական ակումբը հաղթանակ է տարել առաջնության մեկնարկային երեք խաղերում: «Չելսի»-ի հետ միասին ակումբն առաջատար է առաջնությունում:




Լրահոս