ՇՏԱԲԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական ընտրական շտաբը վերջին օրերին ընտրատարածքներում տեղի ունեցած միջադեպերը դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել: Ըստ այդմ` «միջադեպերը վկայում են, որ իշխանության բազմիցս տրված խոստումները` օրինական, արդար եւ ազատ ընտրություններ անցկացնելու մասին, արժեզրկվում են  տեղի ունեցող բռնությունների, կամքի ազատ արտահայտման իրավունքի խոչընդոտման աղմկահարույց դեպքերով»: Անդրադառնալով թիվ 21 եւ 7 ընտրատարածքներում կատարված միջադեպերին, նրանք նշում են. «Մենք խստորեն դատապարտում ենք նման գործելաոճը եւ պետական համապատասխան մարմիններից պահանջում ենք արագ արձագանքել եւ տալ համապատասխան գնահատական` պատասխանատվության ենթարկելով բռնություն կիրառած անձանց ու նրանց հովանավորներին,  ապահովելով  նախընտրական քարոզարշավի օրինական ընթացքը»:




Լրահոս