Բաքուն երաշխավորում է հայ մարզիկների անվտանգությունը Եվրոպական խաղերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը պետական մակարդակով երաշխավորում է հայ մարզիկների անվտանգությունը Բաքվում հաջորդ տարի կայանալիք Եվրոպական խաղերի շրջանակներում: Այս մասին, «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարար Ազադ Ռահիմովը:

«Մենք բոլորին հրավիրել ենք մասնակցելու առաջին Եվրոպական խաղերին: Դատելով հայաստանյան ԶԼՄ-ների հրապարակումներից, մենք կարծում ենք, որ Հայաստանը մասնակցելու է Խաղերին: Մենք պետական մակարդակով երաշխավորել ենք անվտանգության ապահովումը Եվրախաղերին», – նշել է ադրբեջանցի նախարարը:




Լրահոս