Չկա ուրիշ ճանապարհ, քան իշխանափոխությունն է. Ա. Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորում մեկնարկել է ոչ իշխանական ուժերի՝ «Հայ Ազգային Կոնգրեսի», «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունների համատեղ հանրահավաքը: Ակցիայի սկզբում հորդառատ անձրև էր տեղում, և հրապարակն այնքան էլ բազմամարդ չէ: Առաջինը ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Մենք ժամանակին միասնական պայքարով չհեռացրինք այս իշխանությանը, թույլ տվեցինք կոռուպցիայի մեջ թաթախված մեծամասնության ձևավորումը, թույլ տվեցինք, որ փայ մտնեն, մեր իրավունքները ոտնահարեն: Մենք միասին՝ երեք քաղաքական ուժերով, այսօր փորձելու ենք այս ամենի վերջը դնել, բայց ոչ թե մենք ենք անելու, այլ ձեր միջոցով ենք անելու: Դուք այս պայքարը ձեր ձեռքը պետք է վերցնեք, ձեր պահանջը պետք է լինի առաջնային: Ու չկա ուրիշ ճանապարհ, քան իշխանափոխությունն է:

Առաջին անգամ է, որ մենակ են մնացել իշխանությունները, այն էլ՝ իրենք իրենց մեջ խնդիր ունենալով: Սա աննախադեպ վիճակ է Հայաստանում», – ընդգծել է նա:




Լրահոս