Բախչագուլյանի պաշտոնանկությունը երկու պատճառ ունի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվեց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը: Նրան փոխարինեց ՀՀ սփյուռքի փոխնախարար Արմեն Հայրապետյանը (Սամսունգի Արմեն): «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Բախչագուլյանի պաշտոնանկությունը երկու պատճառ ունի. Նախ` վերջերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վատ աշխատելու համար Բախչագուլյանին երկու անգամ բանավոր նկատողություն էր արել, քանի որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ՀՀ վարչապետի մոտ մշտապես դժգոհել է նրա վատ աշխատաոճից: Սակայն գյուղնախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանը հերքեց այս տեղեկությունը: Եվ երկրորդ` պատճառն այն է, որ ՍԱՊԾ նախկին պետը բոլոր տնտեսվարողներին պարտադրել է դե ֆակտո իրեն պատկանող «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայում փորձաքննություն անցկացնել: Եղել են դեպքեր, երբ այս լաբորատորիայով փորձաքննություն անցած արտադրանքն արտահանվել է ՌԴ, որտեղ խնդիրներ են առաջացել: Նկատենք, որ ե՛ւ Բախչագուլյանը, ե՛ւ Հայրապետյանը ոլորտի մասնագետներ չեն»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս