Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում երեկ տեղի ունեցած պատահարի կապակցությամբ ուշ երեկոյան ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հանրապետության հրապարակի պատահարը հարված էր բոլորիս համար: Փառք Աստծո, խուսափեցինք անդառնալի հետեւանքներից: Այս պահին բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ օգնություն, իսկ հետագա վերականգնման ժամանակ, հարկ եղած դեպքում, Հայաստան կհրավիրվեն նաեւ լավագույն մասնագետներ արտերկրից: Իրավապահ մարմինները սկսել են հետաքննությունը, մեղավորները կհայտնաբերվեն եւ պատասխանատվության կենթարկվեն օրենքով սահմանված կարգով: Հորդորում եմ բոլորին պահպանել սառնասրտություն: Աղոթենք տուժածների համար եւ մաղթենք բոլորին շուտափույթ ապաքինում»:
ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ԿՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ