Ծանր հանցագործությունների քննության բաժնում քննիչը ստիպել է ցուցմունք տալ եղբոր դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից տեղեկանում է, որ քաղաքացի Լևոն Մ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնական լիազորությունների չարաշահում) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ քաղաքացի Լևոն Մ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում քննիչը սպառնալիքի, խաբելու և համոզելու միջոցով իրենից կորզել է եղբորը մեղադրող, իրականությանը չհամապատասխանող ցուցմունք:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս