Ինչպե՞ս Հայաստանի քաղաքացին հաղթահարի աղքատությունը. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Աղքատության դեմ պայքարի միջազգային օրն է: Այս օրը, կարծեք թե, պետք է ընդգրկվի հայկական տոնացույցում, քանի որ մեր բնակչության կեսից ավելին աղքատ կամ ծայրահեղ աղքատ է: Այս արատը հաղթահարելու ուղիներ կառավարությունը չի մատնանշում, իսկ Armlur.am-ի զրուցակիցների մեծ մասը գտնում է, որ սոցիալական իրավիճակի շտկումն իշխանության գործն է:

Հայաստանում բնակվողները, բարեբախտաբար, դեռ արտագաղթել չեն պատրաստվում ու նշում են, որ դժվարություններն աշխարհում ամենուր են, ավելի լավ ապրելու ուղին կարելի է հայրենիքում ևս գտնել: Շատերն էլ այնքան են հիասթափվել, որ մեր հին ու նոր կառավարություններից այլևս սպասելիքներ չունեին և համոզված պնդեցին, թե ամեն մարդ ինքն իր գլխի ճարը պիտի տեսնի:

Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս