Ալբանիայի հավաքականի ավագին մեկուկես տարվա որակազրկում է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալբանիայի հավաքականի և «Լացիո»-ի կիսապաշտպան Լորիկ Ցանը կարող է որակազրկվել` Եվրո-2016-ի շրջանակներում տեղի ունեցած Սերբիայի դեմ խաղում պահվածքի համար:

Նշենք, որ խաղն ընդհատվել էր 42-րդ րոպեին, իսկ 31-ամյա կիսապաշտպանը ծեծկռտուք էր սկսել խաղադաշտ վազած սերբերի երկրպագուների հետ: Եթե նա չկարողանա համոզել, որ գործողություններն ինքնապաշտպանական բնույթ են կրել, նրան սպառնում է 6-18 ամսվա որակազրկում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին խաղը դադարեցվել էր այն բանից հետո, երբ խաղադաշտում հայտնվեց թռչող սարք` վրան ալբանական ազգայնականների դրոշ: Սերբ ֆուտբոլիստները փորձել են պատռել այն, ինչի հետևանքով ակումբների ֆուտբոլիստների և երկրպագուների միջև վեճ է բռնվել:




Լրահոս