Իշխանություններն ի վիճակի չեն ինչ-որ բան անելու. Վ. Օսկանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեք ոչ իշխանական ուժերի հանրահավաքին այսօր մասնակցում է նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը: Նա եկույթ ունենալիս հայտարարեց, որ այս հանրահավաքին ոչ ոք ինքնանպատակ չի եկել:

«Եկել ենք, քանի որ այլընտրանք չունենք: Ամենածանրն այն է, որ ներկա իշխանություններն արհամարհում են ներկա վիճակը: Նրանք ձևացնում են, որ ամեն ինչ լավ է: Նրանք միտք չունեն իրենց քաղաքականությունը փոխելու: Ավելին, նրանք ձեռնարկել են սահմանադրական բարեփոխումներ, որի միջոցով ցանկանում են երկարաձգել պաշտոնավարումը:

Այս իշխանությունները ոչ միայն պատրաստ չեն ինչ-որ բան անելու, այլ ի վիճակի չեն, քանի որ այս տարիների ընթացքում նրանց վարած ապաշնորհ քաղաքականության շնորհիվ, եթե անգամ լինի էլ ինչ-որ ազնիվ մարդ, ով ցանկանա ինչ-որ բան փոփոխել, չի կարողանա, քանի որ այդ փոփոխությունները կարող են վնասել իշխանությունների անձնական շահերին»,- նշեց Օսկանյանը և ընդգծեց, որ իր նշած հարցերը կարող են լուծվել միայն իշխանափոխության շնորհիվ:

«Մեր երկիրը կանգնած է մի իրավիճակի առաջ, որ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը կարող է տեր կանգել երկրի առաջ ծառացած խնդիրնրին: Մեր երկրում կա ձախողված իշխանություն, և կա միասնական ընդդիմություն, որը պատրաստ է կանգնել ժողովրդի կողքին: Մի կողմից կա իշխանությունը, որը չունի ժողովրդի համակրանքը, մի կողմից էլ կա ընդդիմություն, որն ունի ժողովրդի վստահությունն ու հավատը»,- նշեց Օսկանյանը:




Լրահոս