![](https://armlur.am/wp-content/uploads/2014/10/haircut-elite-daily.png)
Վիետնամում վարսավիր Նգուեն Խուանգ Խուն իր հաճախորդների մազերը կտրում է ոչ թե մկրատով, այլ սամուրայների սրով: Այդ մասին տեղեկացնում է Вести-ն:
Սամուրայների այդ ավանդական զենքն ի հայտ է եկել XV-րդ դարում: Ճապոնական սառը զենքին տիրապետելու վարպետությունը Խունգը ուսումնասիրել է մեկ ամսվա ընթացքում: Սկզբում վարպետը երկար սրեր է օգտագործել, այնուհետև՝ անցել է ավելի բարդ ոճի՝ կարճ կատանամիների օգտագործմանը, տեղեկացնում է Звезда հեռուստաալիքը: