«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով, արդեն մեկ շաբաթ է դադարեցված են Հյուսիս–հարավ ավտոմայրուղու Տրանշ–1 Երևան Արտաշատ ճանապարահատվածի բետոնապատման աշխատանքները, քանի որ շինարարությունն իրականացնող կազմակերպությանը գումարներ չեն փոխանցվել և ֆինանսական դժվարություններ կան։ Ի պատասխան թերթի հարցին «Հյուսիս հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ–ի տնօրեն Արթուր Սարգսյանը նշել է. «Շինարարությւոնը չի դադարեցվել: Բետոնի հետ կապված կարող է ջերմաստիճանը չի բավարարել, կամ քամոտ եղանակ է եղել։ Այսօր պետք է, որ սկսեին, որովհետև քամի չկա։ Իսկ ինչ վերաբերում է ֆինանսական խնդիրներին, փոխանցումները իրենք ժամանակին կատարում են ներկայացված կատարողականներով, եթե իհարկե կատարողականները ընդունվում են»: Հյուսիս–հարավ մայրուղու Երևան–Արտաշատ ճանապարհահատվածը նախատեսված է շահագործման հանձնել դեկտեմբերի 23-ին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: