Համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին մասնակցել է ավելի քան 17. 500 կամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքում անցկացված համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի ընթացքում ընդհանուր օգտագործման տասնյակ տարածքներ մաքրվեցին և նոր ծառերով համալրվեցին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությանը միացել էին ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ մայրաքաղաքում գործող պետական կառույցները, այդ թվում՝ պաշտպանության նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը, Երևանի ավագանու անդամները, հասարակական կազմակերպությունները, մասնավոր ընկերությունները, ինչպես նաև հազարավոր բնակիչներ:

Աշխատանքներին ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 17 հազար 500 կամավոր, ովքեր իրենց ներդրումն են բերել Երևանի մաքրության ապահովման և կանաչ տարածքների ընդլայնման հարցում: Սանմաքրման աշխատանքների ընթացքում օգտագործվել է 135 միավոր մեքենասարքավորում:

Աշնանային համաքաղաքային ծառատունկի ժամանակ վարչական բոլոր շրջաններում տնկվել է 20 հազար ծառ և 5 հազար թուփ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությա և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս