
Աշխատող կանանց դեպքում մայրության նպաստ ձևակերպելը սխալ է. պետք է լինի անաշխատունակության փոխհատուցում: Այս մասին «Ժամանակավոր անաշխատունակության մասին» ՀՀ օրենքի քննարկման ժամանակ նշեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նրա խոսքով՝ այդ դեպքում մոտեցումները լրիվ այլ կլինեին:
«Դուք 1 մլն և ավելի գումար ստացող կանանց դեպքում ասում եք, որ 80 տոկոսում վճարում է պետությունը, 20 տոկոս գործատուն և ասում եք, որ խնդիր չի առաջանա: Ինչու թողնել դա օդում և հույս ունենալ, թե գործատուի հետ աշխատողը որևէ խնդիր չի ունենա», – հետաքրքրվեց նա:
Արտեմ Ասատրյանը վստահեցրեց, թե դա որևէ խնդիր չի առաջացնի: «99.6 տոկոսն այս նախաձեռնության շրջանակներում 100 տոկոս փոխհատուցում կստանան», – վստահեցրեց նա: