Այս պահին ՀՀ Կառավարության շենքի դիմաց են գտնվում Եկմալյան 4/16 հասեցի բնակիչները, ովքեր արդեն 7 տարի շարունակ կառավարությունից չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք բնակարանները:
Armlur.am-ի հետ զրույցում բնակիչները հայտնեցին, որ պատրաստ են իրենց բնակարաններից հրաժարվել, եթե դրա փոխարեն կառավարությունն իրենց գումար տա, և իրենք կարողանան քաղաքի այլ մասում բնակարան գնել:
Տարիներ շարունակ բնակիչները վարձով են բնակվում, իսկ նրանց, ովքեր 8 տարի առաջ գումար են տվել, կառավարությունն առաջարկել է վերադարձնել դրա 30%-ը:
Թեպետ իրենց այդ վիճակին հասցնողը՝ Գագիկ Պապոյանը, դատապարտվել է 9 տարվա ազատազրկման, այդուհանդերձ, բնակիչների հոգսը դրանից չի թեթևացել: Հին Կառավարությունը գնաց, եկավ նորը, սակայն խնդիրը չի լուծվել, իսկ քաղաքապետարանն էլ հայտարարել է, թե որոշումը կայացվել է նախորդ քաղաքապետ Երվանդ Զախարյանի պաշտոնավարման ժամանակ, ուստի իրենք որևէ պարտավորություն չունեն:
Ավելի մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում: