Մայիսի 31-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները շրջակա ծառայություն կատարելու ժամանակ, թմրանյութ պատրաստելու կասկածանքով, Մայիսյան գյուղի սկզբնամասից բերման են ենթարկել Գյումրի քաղաքի 25-ամյա մի բնակչի։
Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ երիտասարդի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 2 ներարկիչ, որոնցից մեկի մեջ առկա է եղել 7.5 մլ տարողությամբ մուգ շագանակագույն թմրանյութանման զանգված:
Բերման ենթարկվածը հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, ինքը թմրամոլ է և օգտագործելու նպատակով ,Կոդետերպե դեղամիջոցից պատրաստել է թմրամիջոց:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: