Սկսվել են միասնական քննությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանում հունիսի 1-ին մեկնարկում են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության համար անցկացվող միասնական քննությունները, որոնց մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել 18 105 շրջանավարտ-դիմորդ: Կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննությունների առաջին օրը դիմորդները քննություն կհանձնեն “Կենսաբանություն” (1941 դիմորդ), “Աշխարհագրություն” (393 դիմորդ), “Ընդհանուր պատմություն”(401 դիմորդ) առարկաներից:




Լրահոս