Բրիտանական ապահովագրական ընկերություններին կարգելվի փրկագին վճարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանիայում օրենսդրորեն կարգելվի ահաբեկիչներին փրկագին վճարել: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը:

Նման դրույթ է պարունակում ահաբեկչության դեմ պայքարի մասին օրինագիծը:
Վեստմինստերյան պալատում գտնում են, որ փրկագների վճարումները նպաստում են մարդկանց առևանգմանը: Բրիտանական իշխանությունների կարծիքով, գրոհայինները պատանդներ են վերցնում՝ իրենց օպերացիաների ֆինանսավորման նպատակով, հայտնում է BBC-ն:




Լրահոս