Անատոլի Չուբայսի երկու ձեռքերը վիրահատել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռոսնանո» ընկերության ղեկավար Անատոլի Չուբայսը շտապ կարգով վիրահատվել է Մոսկվայի մասնավոր հիվանդանոցներից մեկում այն բանից հետո, երբ բժիշկներին է դիմել երկու ձեռքի վնասվածքների պատճառով:

Ինչպես տեղեկացնում է LifeNews-ը, բարձրաստիճան այցելուն վերջույթները վնասել է արտասահմանյան շրջագայության ժամանակ:

Գործարարը դիմել է արտասահմանցի մասնագետներին, որոնք նրա ձեռքերը գիպսի մեջ են դրել: Սակայն գործողությունն անորակ կատարվելու պատճառով Չուբայսը տառապել է ուժեղ ցավերից և Ռուսաստան վերադառնալուն պես՝ դիմել բուժօգնության:




Լրահոս