
Armlur.am -ն արդեն տեղեկացրել է, որ այսօր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հերթական դեպքն է գրանցվել, որի հետևանքով հայ զինվոր է սպանվել: Ստորև ներկայացնում ենք այս առիթով Պաշտպանության բանակի պաշտոնական հաղորդագրությունը.
“Հունիսի 18-ի առավորտյան ժամը 08.25-ի սահմանում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1993թ. ծնված Արամ Սիմոնի Գյուլնազարյանը: Վիրավորը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
ՊԲ հրամանատարությունը խորապես ցավակցում է ժամկետային զինծառայող Արամ Գյուլնազարյանի հարազատներին”: