Կոտայքի մարզում 35-ամյա տղամարդը փորձել է վերջ տալ կյանքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 21-ին տեղի ունեցած մի արտառոց դեպքի փաստով: Ինչպես Կոտայքի մարզից armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ժամը 14.00-ի սահմաններում Ոստիկանության Նաիրիի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Արզնիի ձորից դեպի Նոր Գեղի տանող ճանապարհի ձորում ավտոմեքենա կա, որի մեջ էլ երիտասարդ տղա՝ վիրավոր վիճակում: Նշված վայր են մեկնել Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ պետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ:Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է Կոտայքի մարզի Բյուրեղավան գյուղի բնակիչ 35-ամյա Արմեն Հակոբյանին:Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ ընտանեկան անախորժությունների հետ կապված՝ ինքը ցանկացել է կյանքին վերջ տալ: Նա նստելով իր անձնական օգտագործման Օպել մակնիշի 31 ՕՕ 075 համարանիշի ավտոմեքենան, ցանկացել է դրանով հանդերձ ձորն ընկնել: Բյուրեղավանում ֆոտոլրագրողին պատմել են, որ նա ամուսնացած է և ունի 10 ամսական աղջիկ երեխա, և նրանց ամուսնալուծության հարցը քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում:
 




Լրահոս