
«Արե՛ք ընենց մի հատ տուգանք դնենք, որ տանեն, պատից կախեն, խփեն»:
Ճայերի հանդեպ հատուկ թուլություն ունեցող նախկին պաշտոնյայի ձայնը, ինչպես ասում են, տաք տեղից է գալիս: Վ. Այվազյանը լավ գիտի, որ ինկվիզիցիայի ժամանակներն անցել են, ու որեւէ մեկը չի համարձակվի մենաշնորհները տնօրինող օլիգարխներին պատին մոտեցնելու, կախելու կամ խփելու մասին նույնիսկ թաքուն մտածել: Ի վերջո, չարաշահումները կանխարգելելուն միտված օրենքները նույնպես փոքր տուգանքներ չեն սահմանում: Այլ հարց է, որ պատկան մարմինները չեն համարձակվում դրանք կիրառել կամ լավագույն դեպքում խորհրդանշական տուգանքների վրա են կենտրոնանում, որպեսզի «ո՛չ շամփուրն այրվի, ո՛չ խորովածը»: