
Լուսանկարն արվել է 88 համարի երթուղայինում
Քնած մարդ տեսնելով երթուղայինում՝ չենք զարմանում: Բայց այս փոքրիկի դեպքում ամեն ինչ այլ էր: Արթնանալով անուշ քնից՝ նա սկսեց լաց լինել, քանի որ վաղուց անցել էր իր կանգառից: Երթուղայինի վարորդը, հանգստացնելով տղային, խոստացավ, որ նրան կտանի այնտեղ, որտեղ պետք է: Հուսանք, որ վարորդը կատարեց իր խոստումը, իսկ փոքրիկը բարեհաջող տեղ հասավ: