
Այսօր Եռաբլուրում լրագրողները խնդրել են Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին մեկնաբանել “Հարսնաքար” ռեստորանային համալիրում զինվորական բժիշկներին դաժան ծեծի ենթարկելու փաստը: Նախարարը, հրաժարվել է խոսել այդ թեմայի մասին՝ նշելով, որ “ՊՆ-ի հաղորդագրության մեջ ամեն ինչ ասված է”:
Հիշեցնենք, “Հարսնաքար” ռեստորանում, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին, ծեծի էին ենթարկել մի խումբ զինվորական բժիշկների, որոնցից մեկի՝ Վահե Ավետյանի վիճակը ծայրահեղ ծանր է: