ՀԱՐՑ. Թոռնիկս հաշմանդամություն ունի, եւ ուզում եմ, որ նա տանը կրթություն ստանա: Խնդրում եմ ասել, թե ինչպես է իրականացվում հաշմանդամ երեխաների տնային ուսուցումը:
ՊԱՏԱՍԽԱՆ. «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է.
Առողջական վիճակի պատճառով ուսումնական հաստատություններ ժամանակավորապես կամ մշտապես հաճախել չկարողացող, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար կազմակերպվում է տնային ուսուցում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի, ուսումնական հաստատության, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի եւ (կամ) նրա ծնողների (օրինական ներկայացուցիչների) միջեւ պայմանագրի հիման վրա: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
աջակցության կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչ խոսք, առողջական խնդիրներ ունեցող դեռահասները նույնպես պետք է ունենան կրթություն ստանալու հնարավորություն: Առողջական պատճառներով անխուսափելի դարձած դպրոցական պարապուրդը (մանավանդ եթե այն երկար է տեւելու) անպայման պետք է լրացվի անհատական պարապմունքների միջոցով: