Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան տեղ է հասցրել պատահական անցորդի. հայտնում է El Observador հրատարակչությունը:
Հերալդ Ակոստա անվամբ տղամարդը հայտարարել է, որ հունվարի 5-ին երկրի հարավ-արևելքում ճանապարհին մեքենա «որսալիս» է եղել: Նրա խոսքերով՝ իր կողքով անցել է շուրջ 30 մեքենա, երբ կանգնել է մի մինիվեն:
«Մեքենայի վարորդն ասել է, որ կկարողանա ինձ տանել միայն մինչ նախագահական ամրոց»,- ասել է Ակոստան:
Նրա խոսքերով՝ նա միանգամից չի ճանաչել տղամարդուն ու մեքենայում գտնվող տղամարդուն:
«Այն բանից հետո, ինչ նստեցի մեքենան, հասկացա, որ ինչ-որ տեղից գիտեմ նրան»,- հայտարարել է Ակոստան՝ խոսելով առաջին տիկին Լուսիա Տոպոլանսկիի մասին:
Նա ընդգծել է, որ միայն ուղևորության վերջում նոր ճանաչել է Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկային:
«Չէի կարողանում հավատալ, որ նախագահն էր ինձ տեղ հասցրել»,- հայտարարել է ցնցված տղամարդը:
Հավելենք, որ Խոսե Մուխիկան ում լիազորություններն ավարտվում են 2015թ. մարտի 1-ին, համարվում է աշխարհի ամենահամեստ ու ժողովրդավար նախագահ: