10 տարով ՌԴ մուտքն արգելելու առաջին 25 որոշումներն արդեն ընդունված են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությունն (ԴՄԾ) այս տարվա սկզբից  10 տարով արգելել է 25 օտարերկրյա քաղաքացիներին մուտք գործել Ռուսաստան: Այս մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին ռուսական հեռուստաալքիներից մեկի եթերով:

«10 տարով մուտքն արգելելու առաջին 25 որոշումներն արդեն ընդունված են»,- ասել է Ռոմոդանովսկին:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2015թ. հունվար ամսից Ռուսաստանի ԴՄԾ-ն իրավունք է ստացել Ռուսաստան արգելել այն օտարերկրյա քաղաքացիների մուտքը, ովքեր տարվա ընթացքում գտնվել են այդ երկրի տարածքում ու սահմանված կարգով չեն գրանցվել միգրացիոն ծառայության մամիններում:

Թե արդյոք վերոնշյալ 25 անձանց շարքում կան Հայաստանի քաղաքացիներ, հայտնի չէ:




Լրահոս