Դիվերսիոն ներթափանցման փորձի ընթացքում ոչնչացվել է ադրբեջանական ստորաբաժանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ ՊՆ-ից տեղեկանում է, որ այսօր հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում` Տավուշի մարզի ուղղությամբ հակառակորդը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը եւ գնդակոծել սահմանային դիրքերն ու բնակավայրերը: Սահմանագծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկվել են դիվերսիոն գործողությունների փորձեր:

Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների եւ պատժիչ գործողությունների արդյունքում հակառակորդի դիվերսիոն խմբերի առաջխաղացումը շփման գծի տարբեր հատվածներում կասեցվել է, դիվերսիոն խմբերի անդամները, կրելով զգալի կորուստներ, հետ են շպրտվել: Հակառակորդի կորուստների թիվը ճշտվում է:

Հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան:

ՀՀ զինված ուժերը շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով եւ այսուհետ եւս կձեռնարկեն իրավիճակին համարժեք գործողություններ:




Լրահոս