
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ անհանգստացած է արևելյան Ուկրաինայում ստեղծված իրավիճակով, հաղորդում է Interfax-ը:
ԱՄն-ի նախագահը պաշտոնական այցով այժմ Հնդկաստանում է գտնվում և վերոնշյալ հայտարարությունն արել է հենց այնտեղ, լրագրողների հետ զրույցում:
Օբաման նաև ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության գոտում լարվածության աճը կանխելու համար ԱՄՆ-ը պատրաստ է միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումներ գործադրելու համար: