«Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ, այս պահին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Արտակ Հակոբյանի կինը բաց նամակով դիմում է ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ արդարադատության նախարարին, ՔԿ վարչության պետ Արթուր Օսիկյանին, ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին.
«Հարգելինե՛րս, սույն թվականի հունվարի 30-ին, ժամը 13:00-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունենալու պատժից պայմանական վաղաժամկետ ազատման վարչական հանձնաժողովի նիստ՝ ՔԿՀ-ի պետ Արամ Խաչատրյանի նախագահությամբ, որին նաև ընդգրված է Արտակ Մարատի Հակոբյանը: Ամուսինս՝ Արտակ Հակոբյանը, դատապարտվել է 4 տարի 8 ամիս ժամանակով, պատիժ է կրում 20.08.2010 թվականից՝ արդեն իսկ 4 տարի 6 ամիս է: Մի քանի անգամ «Արթիկ» ՔԿՀ-ում ներկայացրել են պայմանական վաղաժամկետ ազատման, սակայն Արթիկ ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը, կատարելով վերադասի առկա պատվերի պահանջները, ապօրինի կերպով ամուսնուս մերժել է, որպեսզի միջնորդագիր ներկայացվի՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովին: Ամուսնուս բնութագրում են՝ իբրև ռիսկայնության աստիճանը դիտվում է բարձր, վերցված է ագրեսիվության և կոնֆլիկտայնության հակում ունեցողի:
Ամուսինս պատժի կրման ընթացքում բազմաթիվ ապօրինությունների և անօրինականությունների մասին է բարձրաձայնել, ինչպես նաև 2 բարձրաստիճան ՔԿ ծառայակիցների կաշառակերության դեպքերը բացահայտել, որոնք դատապարտվել են 8 տարվա ազատազրկման և պատիժ են կրում «Վարդաշեն» ՔԿՀ-ում:
Նույնը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերատիվ գծով պետի տեղակալ Դավիթ Կառլոսի Մուրադյանը, ով ստիպեց մեզ վաճառել մեր բնակարանը և գումարները յուրացրեց՝ իբրև թե Արտակ Հակոբյանին պետք է պատժից վաղաժամկետ ազատեր: Արտակի հաղորդման հիման վրա կալանավորվեց և 2014 թվականին դատապարտվեց 8 տարվա ազատազրկման:
Պաշտոնյաների բազմաթիվ ապօրինությունների դեմ ամուսինս գնացել է տարբեր ինքնավնասումների` կարել է աչքերը և բերանը, մեխել ոտքերը՝ որպեսզի ձայնը լսելի դառնա գերատեսչություններին, սակայն նույն դրդող պաշտոնյաները գիտակցելով, որ
իրենք են դրդում ինքնասպանման, հացադուլի և ջրադուլի, որի համար կարող
էին դատապարտվել՝ միշտ խաբելով համոզել են, որ հացադուլից և ջրադուլից դուրս արի, վերջում՝ շինծու տույժերի ենթարկել և մի քանի այդպիսի նախադեպեր են տեղի ունեցել, որից հետո կուտակվել է իբրև տույժեր, որոնց համար մենք շատ թանկ ենք վճարել:
Այդ տույժերը հանցանքներ չեն, այլ զանցաքներ են և մարվում են 6 ամսվա ընթացքում: Արտակին 4 ամիս անմարդկային պայմաններում պահեցին՝ «Արթիկ» ՔԿՀ-ի պատժախցում կիսամարդ դարձրեցին, որից հետո բազմաթիվ հիվանդություններ ձեռք բերեց, ինչպես նաև վիրահատությունների ենթարկվեց: Այդ ամեն տանջանքի ենթարկում էին նրա համար, որ Արտակը ցուցմունք չտար կաշառքի գործի վերաբերյալ Նուբարաշենի պետի տեղակալի դեմ, սակայն ապարդյուն. նրանց կաշառակեր կոլեգան կալանավորվեց և դատապարտվեց: Այդ ամեն պատվերը կատարում էր Արթիկ ՔԿՀ-ի պետի տեղակալ արդարադատության մայոր Աղասի Խաչատրյանը, ում այժմ այդ դեպքի հետ կապված Արթիկ ՔԿՀ-ից պաշտոնի իջեցմամբ տեղափոխեցին Արմավիր ՔԿՀ այլ աշխատանքի: Ո՛ւմ բնակարանը վաճառեին, ո՛ւմ երեխայի գլուխը չուտեին՝ չդառնար ագրեսիվ և կոնֆլիկտային: Մինչև հիմա վրեժ են լուծում թշնամություն
անում ու ճնշումները չեն դադարում ամուսնուս նկատմամբ:
Ամուսնուս կողմից բացահայտված 2 դեպքերն էլ խրախուսելի են և գովելի: Բոլոր գերատեսչության ղեկավարները մշտապես խոսում են. պայքարենք կաշառակերության և կոռուպցիայի դեմ, դրանց դեմ պայքարող դատապարտյալին
էլ ճնշումների և բռնությունների են ենթարկում՝ պահելով անազատության մեջ: Սա օրինախախտ պաշտոնյաների հերթական ցինիզմն է, մի թե 2 ամիս էլ պատիժ կրելուց հետո, այլևս Արտակ Հակոբյանը ագրեսիվություն կամ կոնֆլիկտայնություն չի ցուցաբերի ըստ օրինախախտների մոգոնումների, ինչու հստակ չեն ասում կամ խոստովանում, որ դատապարտյալը ստիպված է եղել ագրեսիվ կամ տաքարյուն վարքագիծ դրսևորել, քանզի նրան դրդել և ստիպել են համապատասխան անձինք, կամ պատասխանատու ծառայողական մարմինները իրենց անարդարացի և շատ ծածկամիտ վարքի կաշառակեր վարքի դրսևորմամբ: Ամոթ է ուղղակի. համապատասխան պաշտոյաներ, կաշառակեր անձինք են սադրիչ գործողությունների դիմում և բանսարկություններ իրականացնում: Իսկ այս վերոնշված անբարոյականությունն ակնարկող մոտեցումը, քաղաքացիների հանդեպ վայել է շահամոլ, ծառայամիտ, վախկոտ, սադրիչ ծախու կենդանիներին:
Դիմում եմ ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ Արդարադատության նախարարին, ՔԿ վարչության պետ Արթուր Օսիկյանին, ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին, որպեսզի ունենան անմիջական միջամտություն սույն թվականի հունվարի 30-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում տեղի ունենալիք պայմանական վաղաժամկետ ազատման վարչական հանձնաժողովի նիստին, որպեսզի ամուսնուս՝ Արտակ Հակոբյանին, պայմանական վաղաժամկետ ազատման համար ՔԿ վարչական հանձնաժողովը տա հավանություն և միջնորդագիր ներկայացնի պատժից վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցով անկախ հանձնաժողովին, քանի որ ամուսինս լիարժեքորեն համապատասխանում է պատիժը կրելուց, Պ/Վ ազատվելու համար անհրաժեշտ օրենսդրական բոլոր համապատասխան պահանջներին:
Այս անգամ էլ մերժելու դեպքում կբողոքարկենք դատարան, դատական կարգով կվերականգնենք մեր օրինական շահերը և կհիմնավորենք, որ սա պատվերով էր և դիտավորյալ, ինչպես նաև կտանք հաղորդում հանցագործության վերաբերյա՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով, ինչը օրենքով արգելված չէ: Դիմում և խնդրում եմ, որպեսզի տան հավանություն՝ ամուսնուս Պ/Վ ազատման հարցում:
Դատապարտյալի կին՝ Կարինե Հակոբյան»: