Գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանն այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց, որ ներկայումս սահմանին կատարվող գործողությունները հակառակորդի ներքին և արտաքին խնդիրների հետ են կապված: Գնդապետի խոսքով՝ վերջին տարիներին հակառակորդի գործողությունները նույնն են:
«Ադրբեջանն իր ժողովրդին հանգստացնում և հավատացնում է, որ ուժեղ է և այդ իսկ պատճառով էլ դիմում է նման սադրիչ գործողությունների»,- ասաց Միքայել Հարությունյանը՝ հավելելով, որ միանշանակ է, որ հայկական կողմը չի ցանկանա, որ զոհ ունենա:
«Ցանկալի չէ պատերազմը, սակայն, եթե հակառակորդը նման քայլերի գնա, մենք պատրաստ ենք այնպիսի հակահարվածի, որ կվերհիշեն 90-ականները»,- ասաց Միքայել Հարությունյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ «Եռաբլուր» պանթեոնում հավաքվել էին հանրապետության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: