
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շփման գծում մեկ զոհի մասին է հայտնում: Ըստ տեղեկության՝ 12:55-ի դրությամբ՝ հայկական կողմի զինադադարի խախտման արդյունքում զոհվել է ադրբեջանական բանակի զինվոր Ալլահվերդիև Էշգին Ռահիմ օղլուն:
Մահացած զինվորի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հավատարիմ մնալով սեփական ձեռագրին՝ Ադրբեջանը չի հաշտվում միայն սեփական կորուստներ ունենալով ու սեփական հանրության աչքերը փակելու համար հայտնում է, որ հայկական կողմը, ոչ ավել ոչ պակաս, 6 զոհ ունի, ինչը հերքվում է Հայաստանի Պաշտպանության նախարարության կողմից: