Այսօրվա հանրահավաքում «Ժառանգություն»-ը դուրս կգա «Եռյակ»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, Ազատության հրապարակում ժամեր անց մեկնարկող հանրահավաքին, որը հրավիրել էր «Բարգավաճ Հայաստան»-ը, բայց ներկա է լինելու միայն «Ժառանգությունը», Րաֆֆի Հովհաննիսյանը կհայտարարի «Եռյակ»-ից դուրս գալու մասին:

Նման որոշում է կայացվել երեկ տեղի ունեցած կուսակցության վարչության նիստում: Armlur.am-ի աղբյուրների փոխանցմամբ, հանրահավաքին մասնակցելուց «Ժառանգություն»-ը չի հրաժարվել` այդ մասին ավելի լայն շրջանակում հայտարարելու համար:




Լրահոս