
Միացյալ Նահանգները փորձում են պառակտում մտցնել Ռուսաստանի ու Եվրոպայի հարաբերությունների միջև՝ հուսալով վերակողմնորոշել ԵՄ տնտեսությունը ռուսականից ամերիկյան գազի. հայտարարել է քաղաքագետ Բրյուս Գանյոն Press TV-ին տված հարցազրույցում:
Սակայն, վերլուծաբանի խոսքերով, եվրոպացիները պատրաստ չեն դադարեցնել Ռուսաստանի հետ բիզնես վարելն ու դժգոհում են ուկրաինական ճգնաժամի ֆոնին հակառուսական պատժամիջոցների կիրառումից:
«Եվրոպական ընեկրությունները տառապում են հակառուսական պատժամիջոցներից, և դրանք մեծ ազդեցություն են ունենում իրենց կառավարությունների վրա, որպեսզի վերջ դնեն Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև պատերազմին»,- հայտարարել է Գանյոն: