
Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության օրն է: Հայաստանի Հանրապետության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ կմեկնեն Լեռնային Ղարաբաղ` մասնակցելու այդ կարևորագույն միջոցառմանը:
“Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ Սերժ Սարգսյանը ևս կմեկնի Արցախ` ուղղաթիռով: Իսկ մյուս պաշտոնյաները վաղ առավոտյան կշարժվեն, որպեսզի Ստեփանակերտում դիմավորեն Հանրապետական կուսակցության առաջնորդին: Հավելենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մտադիր է ԱԻՆ-ի օրվա կապակցությամբ Արցախում իր գործընկերներին շքանշաններ ու պատվոգրեր տալ: “Ժողովուրդ”-ին չհաջողվեց պարզել`Ռոբերտ Քոչարյանը կգնա՞ Արցախ, թե՞ ոչ: