
Ճապոնուհի Տցակիմի Այանոն առաջին խրտվիլակն իր ձեռքերով պատրաստել է 13 տարի առաջ: Արդյունքում այդ զբաղմունքը նրան չափազանց շատ է դուր եկել: Այսօր նրա հայրենի Նագորո գյուղում արդեն շուրջ 150 կտորե տիկնիկներ կան:
Տիկնիկներից յուրաքանչյուրը հիշեցնում է Այանոյի նախկին հարևաններից որևէ մեկին. ինչ-որ մեկը մահացել է, ինչ-որ մեկը տեղափոխվել քաղաք՝ աշխատելու: Երբեմնի բազմամարդ Նագորոյում մնացել են միայն 35 թոշակառուներ. տիկնիկներն օգնում են ծերունիներին իրենց պակաս միայնակ զգալ: Սա մեծ խնդիր է ողջ Ճապոնիայի համար. բնակչությունը ծերանում է, թվաքանակը տարեց տարի կրճատվում է, իսկ երիտասարդությունը լքում է գյուղերը` հանուն մեգապոլիսներում կյանքի: