ԼՂ հակամարտությունը սառեցված կմնա. The Economist

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչքան կարող է շարունակվել Ուկրաինայի արևելքում այսպես կոչված «սառեցված հակամարտությունը», հարցադրում է The economist-ը՝ նշելով, որ նայելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, կարելի է գտնել այս հարցի պատասխանը:

«Վիճելի Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ հակամարտությունը բռնկվել է 1988 թ-ին և մինչ օրս ուժգնորեն շարունակվում է: Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ՀՀ սահմանները փակ են ցայսօր: Մարտի 19-ին ևս 3 հայ զինվոր է զոհվել փոխհրաձգության արդյունքում: Էսկալացիայի աճող սպառնալիքի պատճառով Հայաստանը Ռուսաստանից գնալով ավելի շատ է կախվածություն ձեռք բերում պաշտպանություն ստանալու համար»,- ասվում է հոդվածում:

Այնուհետև հրատարակչությունը գրում է ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության ու դրա անդամ հանդիսացող երկրների հետ Հայաստանի ընդհանուր սահմանի բացակայության մասին:

«Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ երես թեքել Ռուսաստանից, սակայն կառավարությունը փորձում է ԵՄ-ի հետ նոր Ասոցացման համաձայնագիր ստորագրել, որը համատեղելի կլինի ԵՏՄ-ին անդամակցության հետ։ ԵՄ-ն, ինչպես և ԱՄՆ-ն դեռևս հետաքրքրված են կոմերցիոն լավ կապերով»,- գրում է  հրատարակչությունը՝ շեշտելով, որ հունվար ամսին ամերիկյան էներգետիկական ContourGlobal ընկերությունը նշանակալի ներդրում է արել Հայաստանի էներգետիկ ոլորտում։

The Economist-ը նաև անդրադառնում է մարտի 5-ին Գագիկ Ծառուկյանի՝ իր իսկ հիմնադրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալուն՝ այս փաստը որակելով, որպես ՀՀ կառավարության հաղթանակ։

«Ավելի բարոյազրկված ընդդիմությամբ Հայաստանն այժմ մոտ է միակուսակցական պետություն լինելուն։ Իսկ Ծառուկյանին աջակցելուց Մոսկվայի հրաժարվելը նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը վայելում է Ռուսաստանի աջակցությունը։ Իսկ այժմ հայաստանյան իշխանությունները, ինչպես և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ըստ ամենայնի սառեցված կմնան»,- եզրափակում է պարբերականը:




Լրահոս