
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը համացանցի իր էջի միջոցով հայտնում է, որ վաղը դպրոցներում մեկնարկելու են դասերը: Նախարարի գրառման մեջ ասվում է.
«Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ: Ավարտվեցին գարնանային արձակուրդները, որոնք այս տարի հարկադրված ավելի երկար տևեցին:
Վաղը վերսկսվելու են դասերը մեր դպրոցներում: Բաց թողնված ուսումնական նյութերը պետք է լրացվեն կամ շաբաթ օրերի, կամ լրացուցիչ դասաժամերի հաշվին: Մաղթում եմ բոլորիդ բարձր առաջադիմություն և քաջառողջություն»:
Նշենք, որ ի սկզբանե գարնանային արձակուրդները պետք է տևեին մեկ շաբաթ, սակայն տարածված վարակների պատճառով` այն երկարաձգվել էր ևս մեկ շաբաթ: