
Համացանցում մեծ հանրաճանաչություն է հավաքում մի տեսանյութ, որում պատկերված է «մարդկային դեմքով» գառնուկը: Տեսանյութն օրերս հայտնվել է LiveLeak կայքում: Դրա հեղինակները հայտնում են, որ անսովոր արտաքինով ոչխարը լույս աշխարհ է եկել Դաղստանում:
Տեսանյութը դիտելիս կարելի է նկատել, որ կենդանու դեմքն իսկապես հիշեցնում է մարդկային դեմք, մասնավորապես` նրա մոտ կա վառ արտահայտված քիթ ու դունչ: