Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանն ակումբի ղեկավարության հետ զրույցի ժամանակ խոսել է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կիսապաշտպանական գծի համալրման մասին:
Ֆրանսիական ակումբի սկաուտների ուշադրության կենտրոնում են Քևին դե Բրյունեն («Վոլֆսբուրգ»), Մարկո Ռոյսը (Դորտմունդի «Բորուսիա») ու նույն ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Մխիթարյանի տրանսֆերը ֆրանսիական ակումբին ավելի իրատեսական է թվում, քանի որ Դե Բրյունեն ու Ռոյսն իրենց ակումբների առաջատարներն են, և նրանց տրանսֆերների իրականացումը նաև մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում: Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2017 թ-ին: