Կաթողիկոսը, իշխանությունները կարող էին երկխոսության գնալ. Իսագուլյանը` «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարելի էր նստել, խոսել նրանց հետ, համաձայնության գալ: Եթե չստացվեր, նոր դրանից հետո կանխարգելիչ գործողություններ կատարել: Armlur.am-ի հետ զրույցում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը նման տեսակետ հայտնեց` կապված «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալության հետ: Վերջինս միևնույն ժամանակ նշեց` շատ կարևոր է, որ մինչև ապրիլի 24-ը Հայաստանում լարված իրավիճակ չլինի:

«100-ամյակն է, մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է դրան հարգանքով վերաբերվել: Ես կուզենայի, որ ցանկացած խնդիր լուծվեր բանակցությունների միջոցով: Կարելի էր գնալ երկխոսության: Ընդամենը երեկ ականատես եղաք, թե ինչպես Հռոմի պապը կալանավայր գնաց, կալանավորների ոտքերը լվաց և համբուրեց: Մեր եկեղեցին այդ առումով դեռևս չի կարող նման քայլեր անել»,- ասաց Իսագուլյանը և հավելեց` Ժիրայր Սէֆիլյանը մեծ ծառայություն ունի մատուցած երկրին:

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյաննն էլ կարծում է, որ պայքարի իրավունքը տրված է յուրաքանչյուրին, իսկ ապրիլի 24-ը պայքարի օր է ազդարարվել ուղից 50 տարի առաջ։ Նշենք, 1966 թվականի ապրիլի 24-ին էլ ստեղծվել է Ազգային միացյալ կուսակցությունը: Հայրիկյանը մեզ հետ զրույցում հորդորեց ուշադրություն դարձնել իր համացանցային գրառմանը, որտեղ վերջինս գրել է. «Հրամայված է չմտածել և չհասկանալ։ Այս պայմաններում նրանց պետք է պարզապես հիշեցնել, որ աշխատավարձ ստանում են ոչ թէ ռսաստրուկ իշխանավորից, այլ` Հայաստանից՝ նրա քաղաքացուց․․․»,-կարծիք է հայտնել Պարույր Հայրիկյանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Հիմնադիր խորհրդարանի» անդամները ձերբակալվեցին` ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:




Լրահոս