
Կատալոնական «Բարսելոնա»-ի և Իսպանիայի հավաքականի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը հաջորդ մրցաշրջանից հանդես կգա Միլանի «Ինտեր» -ում ։
Իսպանացին իր համաձայնությունը տվել է իտալական ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի հետ զրույցից հետո։ Վերջինս ներկայացրել է ակումբի նախագծերը։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 27 խաղում Պեդրոն խփել է 5 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում։