ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ ՀՀ ոստիկանության կայքից

Երեկ ՀՀ ոստիկանության համակարգի 97-րդ տարեդարձն էր, որի առիթով ոստիկանությունում հավաքվել էին համակարգի աշխատողները: Այս օրերին Երեւանում է բոլոր ժամանակների երեւելի արվեստագետներից մեկի՝ մեծն Արամ Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը, որը եւս հյուընկալել է ոստիկաններին, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Կարեն Խաչատրյանը Հայաստանի ոստիկանությանը նվիրել է մեծ կոմպոզիտորի հեղինակած քայլերգը:

 

 

 
ՀԱՐՑ. 1927թ. ծնված ամուսինս մահացել է 1996թ.: Մենք ունենք խորհրդային բանկում ներդրած ավանդ: Ունեմ Արցախյան ազատամարտում անհայտ կորած որդի: Ծնվել եմ 1937թ. ին: Վերջերս տարել եմ ոտքի վիրահատություն, եւ պարզ է, որ ունեմ դեղորայքի եւ գոնե մասամբ՝ նորմալ սննդակարգի կարիք: Խնդրում եմ պատասխանել՝ կարող եմ ստանալ ավանդս, եթե ոչ իմ, գոնե ամուսնունս:

Թամարա Մնացականյան (78 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «ՀՀ 2015 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ 2015թ. շարունակվում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների՝ որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրը:
Նույն հոդվածի 12-րդ մասի բ) ենթակետով սահմանված է, որ նախկին ԽՍՀՄ Խնայբանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը տրամադրվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների` մինչեւ 1931թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անդամներին եւ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից եւ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց:
Թամարա Մնացականյանի տվյալները չեն բավարարում վերոհիշյալ իրավական ակտերով սահմանված պահանջներին (տարիք, կարգավիճակ), ուստի նա չի կարող օգտվել այդ ծրագրով սահմանված ավանդի դիմաց տրամադրվող փոխհատուցման իրավունքից:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ավանդների փոխհատուցման ծրագրում հաշվառված է եղել շուրջ 11.000 անձ, որոնցից 7500-ը մինչեւ 1929թ. դեկտեմբերի 31-ը ծնված անձինք են, իսկ 3500-ը՝ սահմանամերձ համայնքներում հաշվառված անձինք: 7500-ից շուրջ 5700-ը արդեն ստացել են ավանդի փոխհատուցում, իսկ մյուս 3500-ից ստացել են շուրջ 530-ը: Ու թեեւ այս տարի որոշակիորեն ընդլայնվել է ավանդ ստացող անձանց շրջանակը, սակայն մինչեւ նրանց հերթը հասնելը, նրանց մեծ մասն արդեն կենդանի չի լինում, իսկ նրանց ժառանգներն էլ, ըստ գործող օրենսդրության, չեն կարող ստանալ այդ ավանդները:

 

 

 
ՀԱՐՑ.Կարո՞ղ է արդյոք քաղաքացիական ծառայողը 63 տարին լրանալու եւ 25 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում տարիքային կենսաթոշակի իրավունք ունենալ եւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնել:

Արմեն Պետրոսյան (64 տարեկան, փաստաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ 63 տարին լրանալու եւ 25 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում քաղաքացիական ծառայողը տարիքային կենսաթոշակի իրավունք ունի եւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կարող է քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնել՝ մինչեւ 65 տարին լրանալը:

Քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է՝ այս դեպքում քաղծառայողը իրավունք ունի միաժամանկ ե՛ւ կենսաթոշակ ստանալու, ե՛ւ աշխատելու մինչեւ 65 տարին լրանալը: Ավելացնենք նաեւ, որ քաղաքացիական ծառայողի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու համաձայնությունն ստանալու նպատակով տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը միջնորդություն է ներկայացնում քաղաքացիական ծառայության խորհուրդ` քաղաքացիական ծառայողի` 34-րդ հոդվածի 1-ին կետում նշված առավելագույն տարիքը լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ:




Լրահոս